Արագածի ձնհալ, լճակ, զարգացման մոդել և ոչ միայն։ Crowdfunding
PAST EVENTS
11/22/2019


*English text below
Միջոցառման մասնակցելու հրավեր
Արագած լեռան ձնհալից առաջացած լճի վրա կտեղակայվեն ապակյա տնակներ։
Հարգելի գործընկերներ, սույն թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 15:00 The Club (հասցե՝ ք․ Երևան, Թումանյան 40) Ակումբում հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու Հայաստանում իր տեսակով յուրահատուկ “Responsible agricultural travel” և «Կախարդական Երազ» մոդելների ներկայացմանն ու crowdfunding արշավի մեկնարկին նվիրված միջոցառումը։
Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ ստորև.
Բյուրական համայնքի երիտասարդները 2014 թվականից նախաձեռնել և իրականացնում են տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կենտրոնացած են համայնքում գյուղատնտեսական ապրանքների արտադրությանն ու զարգացմանը, այդ թվում Չրի Տունը, օրգանական սերտիֆիկացման անցումային փուլում գտնվող ելակի ջերմատունը, չրերով և ընդեղենով լցոնված մեղրերի արտադրություն, ինչպես նաև հիմնել են այցելուների հյուրընկալման կենտրոն։ Նրանք նախաձեռնել և իրականացնում են գյուղատնտեսական ուղղվածության ճամբարներ 6-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։
Հաջորդ համայնքային նախաձեռնությունը յուրօրինակ է իր մոդելով. այն է զարգացնել Բյուրական համայնքը՝ հավաքելով Արագած լեռան ձնհալից կուտակված ջրերը և ստեղծել նոր միավոր, որտեղ կկարողանան ներգրավել այցելուների՝ Բյուրական համայնքի զարգացման նպատակով։
Ստեղծվել է Rural Culture սոցիալական ձեռնարկատիրության մոդել, որը իր մեջ է համախմբում 2 հիմնական ուղղություն՝
Հայաստանում ներդնել “Responsible agricultural travel” մոդել, որի ուղղորդմամբ այցելուները հնարավորություն կունենենան փորձառություն ստանալ Հայաստանի գյուղական համայնքներում, ինչպես նաև փոխանցել իրենց փորձառությունը հյուրընկալող ընտանիքներին։
Իրագործելի դարձնել «Կախարդական Երազ» նորարական գաղափարը Բյուրական համայնքում, որն իրենից ներկայացնում է արհեստական լճակ՝ հարուստ ձկներով և բադերով, ինչպես նաև ջրի վրա հատուկ հարմարեցված ապակյա տնակներ, որտեղ այցելուները կարող են գիշերել և հիանալ/ դիտել աստղերը։
Նոյեմբերի 22-ին The Club Ակումբում, ժամը 15:00-ին կկայանա վերը նշված 2 հիմնական ուղությունների ներկայացումը և կմեկնարկվի ֆոնդհայթայթման՝ crowdfunding-ի արշավը։ Այդ օրը ներկայացվող մոդելը հավանության է արժանացել է Հռոմ քաղաքում FAO Side event 54-ի ժամանակ։ Ֆոնդահայթայթման ծրագիրը նախատեսում է տոմսերի վաղաժամկետ ամրագրում՝ 50 տոկոս զեղչով և ոչ միայն։ Այս մոդելի իրականացումը հնարավորություն կտա ծրագրում ներգրավվել շուրջ 25 տնային տնտեսություններ, և 20 երիտասարդ մշտական աշխատատեղ կունենան Բյուրականում։
Միջոցառմանը հրավիրված հյուրերի թվում են Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տուրիզմի կոմիտեի, Արագածոտնի մարզպետարանի, ԵՄ Հայաստանի պատվիրակության, տեղական և միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ:
Օրակարգ
15:00-15:20 մասնակիցների գրանցում/ ծանոթացում
15:20-16:00 responsible agricultural travel և «Կախարդական Երազ» մոդելների ներկայացում, crowdfunding արշավի մեկնարկ
16:00- 16:15 crowdfunding արշավի ռազմավարության ներկայացում
16:15-16:45 առաջարկների և համագործակցության քննարկում
Միջոցառումը ազատ ֆորմատի է, ամբողջ ընթացքում կարող եք ըմպել գինի և հյուրասիրվել Բյուրականում արտադրված ապրանքներից։
Սիրով կասպասենք բոլորիդ,
Էլ․ հասցե։ info.ruralculture@gmail.com
Հեռ։ +374 94 488 785
FB/ Instagram @ruralcultureTravel
Glass houses floating in a reservoir created from melting mountain snow
Dear Colleagues,
We invite you to participate the event dedicated to the establishment of our unique “Responsible Agricultural Travel” and “Magic Dream” models in Armenia launching as a crowdfunding campaign November 22 at 15:00 in The Club, 40 Tumanyan Street, Yerevan
More about the project below:
Since 2014, young people from Byurakan have been initiating and implementing tourism development programs focused on the production and development of agricultural commodities, including Chir’s House, strawberry production in the transition to organic certification, as well as the production of honey and a tourism welcome center. They also have set up and run agriculturally oriented camps for children and youth ages 6 to 16.
The next community initiative is unique in its model: It aims to collecting melting mountain-fresh snow water from Mount Aragats to create a new space where they can attract visitors to develop the Byurakan community.
A Rural Culture Social Entrepreneurship Model – which we recently presented at the United Nations’ Food and Agricultural Organize Side Event 54 in Rome, Italy – has been created to bring together two main directions. First, it brings “Responsible Agricultural Travel” to one of Armenia’s most famous mountainous villages so visitors can enjoy first-hand experiences with host families. Second, it creates the innovative "Magic Dream" in Byurakan on a new water reservoir being built where visitors can gaze at our mountains and sky. In building the reservoir, visitors will help provide an additional source for irrigation to the community’s orchards and green spaces. Implementation of this model will enable about 25 households to be involved by opening their doors so visitors can experience village life and it will employ some 20 young people in newly created jobs.
On November 22 at 15:00 in The Club, our presentation signal the launch of our crowdfunding campaign. Essentially, to engage people globally in our fundraising campaign, early booking with a 50% discount will be offered. Among the invited guests are representatives of the Ministry of Economy, Tourism Committee of the Republic of Armenia, Aragatsotn Regional Administration, EU Delegation of Armenia, local and international organizations, embassies and important guests like you.
Agenda:
Registration: 15: 00-15: 20
15: 20-16:00 "Responsible agricultural travel" and "Magic Dream " models, crowdfunding campaign launch
16: 00- 16:15 Presentation of crowdfunding campaign strategy
16: 15-16: 45 Discussion of suggestions and cooperation
The event format is free, you can drink wine and enjoy products made in Byurakan all the time.
We will wait for you all.
Sincerely,
Email address. info.ruralculture@gmail.com:
Tel. +374 94 488 785:
FB / Instagram @ruralcultureTravel
Web. www.ruralculture.am
© 2026 The Club. All rights reserved.


Tumanyan 40, Yerevan, Armenia
Open daily 13:00-23:30
+374 10 531361
+374 33 531361
info@theclub.am






