Artist Talk with Herbert Maier

PAST EVENTS

11/24/2018

An artist arranges a diverse collection of portrait paintings on white gallery shelves for an exhibition.
An artist arranges a diverse collection of portrait paintings on white gallery shelves for an exhibition.

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Երևանում նորաբաց «Գյոթե» կենտրոնի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի և Ժամանակակից արվեստի թանգարանի, Բադեն-Վյուրթեմբերգի հայկական համայնքի, Արտաքին գործերի նախարարության (''Համագործակցության ընդլայնում արևելյան երկրների քաղաքացիական հասարակության գործընկերների և Ռուսաստանի դաշնության հետ ''ծրագրի շրջանակներում'') հետ համագործակցությամբ 2018թ-ի հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացնում է գերմանացի արվեստագետ Հերբերթ Մայերի, շուրջ 500 ջրանկար ընդգրկող, «Տեսողական գրադարան» լայնածավալ նախագիծը և «Ով ենք մենք» անվանումը կրող ցուցահանդեսը։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ս.թ.-ի նոյեմբերի 24ին, ժամը 18ին հրավիրում է արվեստասեր հանրությանը The Club, գերմանացի արվեստագետ Հերբերթ Մայերի հետ զրույց - հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվեն «Ով ենք մենք» ցուցահանդեսի շուրջ և դրանից բխող արվեստային խնդիրները: Անդրադարձ կկատարվի նաև Մայերի «Հիշողության շտեմարան» հղացքին ։
Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն կունենան հարցեր ուղղել արվեստագետին։

Զրույցը կվարի նկարիչ Գևորգ Գրիգորյանը (KulturDialog Armenien)։

© 2026 The Club. All rights reserved.

The Club logo.
The Club logo.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.