Դառանժի «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպի շնորհանդես

PAST EVENTS

12/7/2019

Poster for a book presentation event on December 7 at The Club, featuring author portrait and feather art.
Poster for a book presentation event on December 7 at The Club, featuring author portrait and feather art.

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը դեկտեմբերի 7-ին, ժամը 16:30 սիրով բոլոր ընթերցասերներին հրավիրում է The Club սրճարանի երրորդ սրահ՝ Դառանժի (Անժելա Դարբինյան) «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպի շնորհանդեսին:
«Ներքին հեղափոխություն/NulluS» վեպը հակաուտոպիական ժանրի ստեղծագործություն է: Հենց այդ ժանրի բազմաշերտ լինելն է, որ թույլ է տալիս հեղինակին հեշտությամբ բացել մարդ տեսակի ներաշխարհը եւ այն ցույց տալ ընթերցողին:
Գիրքը պատմում է հորինված Նուլլուս երկրում կատարված հեղափոխության հետեւանքների եւ ներքին հեղափոխական լինելու մասին՝ հրամցնելով այն գաղափարը, որ յուրաքանչյուրս հանդիսանում ենք մեր օրերի հերոսները: Առեղծվածային սյուժեի միջոցով ընթերցողին ցույց է տրվում, թե սխալ մոտեցումների եւ գաղափարների հետեւանքով ինչպիսի քաոսի կարող է վերածվել հեղափոխված իրականությունը: Դրանից բխում են բազմաթիվ հարցեր՝ ո՞րն է կյանքի իրական շարժառիթը, արդյո՞ք մարդկանց «քնած» գիտակցությունը կարթնանա՝ բացելով նոր դռներ նրանց հեղափոխական ոգու առջեւ:
Միջոցառման մուտքն ազատ է: Սպասվում են հետաքրքիր հյուրեր:

© 2026 The Club. All rights reserved.

The Club logo.
The Club logo.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.