Գրանիշ. գրական տարվա և տասնամյակի ամփոփում

PAST EVENTS

12/21/2019

Սիրելի գրանիշցիներ՝ գրողներ, թարգմանիչներ, քննադատներ, լրագրողներ ու ընթերցողներ, մենք տաս տարեկան ենք և որոշել ենք մեր ծննդյան օրը նշել ամենամտերմիկ միջավայրում՝ ձեզ հետ: Ուստի, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15. 00-ին, բոլորիդ հրավիրում ենք մեր ու ձեր կողմից շատ սիրելի The Club ակումբ (Թումանյան 40)՝ նշելու մեր գործունեության տասնամյակը՝ զուգահեռաբար ամփոփելով գրական տարի 2019-ը: Գինի, գրքեր, երաժշտություն ու հաճելի մթնոլորտը:

«Գրանիշ» կայքը հիմնադրվել է Երևանում 2009-ին մի խումբ երիտասարդ գրողների ու գրականագետների կողմից: Ընտրելով՝ «ընթերցանությունն առողջ ապրելակերպ է» կարգախոսը կայքն իր գործունեության ամբողջ ընթացում ջանացել է մեր հասարակության կենսակերպի լիարժեք ու բնական մասը դարձնել գիր ու գրականության հանդեպ սերը:
- Granish.org-ը հայերեն ամենակարդացվող գրական կայքն է և արդեն ունի տարեկան 1,000,000 էջադիտում:
- Հայ ժամանակակից հեղինակների լավագույն գործերի ամենամեծ հավաքածուն Գրանիշում է հրապարակված:
- Գրանիշը պարբերաբար հանդես է գալիս արտասահմանյան գրականության անտիպ թարգմանություններով, գրականության և գրական դաշտի վերլուծություններով, ակնարկներով, նորություններով:

© 2026 The Club. All rights reserved.

The Club logo.
The Club logo.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.