Հատուկ նախագիծ Terracotta studio-ից՝ ցուցահանդես-վաճառք

PAST EVENTS

3/31/2019

A ceramic artist handcrafting miniature clay houses and glowing ceramic city buildings in a pottery studio.
A ceramic artist handcrafting miniature clay houses and glowing ceramic city buildings in a pottery studio.

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու մեր ՛՛հատուկ նախագծի՛՛ բացմանը՝ The Club -ում, մարտի 31-ին, ժամը 18:00-ից: Նախագիծը ներկայացվոմ է առաջին անգամ, աշխատանքները նաև հնարավոր կլինի ձեռք բերել:
Հատուկ նախագիծ «Տեռկոտա» ստուդիայից `«Հայաստան 19-20-րդ դարերում»: «Տեռկոտան» ուրախ է ներկայացնել հայկական ճարտարապետությանը առնչվող խեցեգործական նոր հավաքածու: Բնակելի տների և հանրային շինությունների այս ձեռագործ նմանակումները, հայտնվելով կողք կողքի, թույլ կտան վերականգնել 19-րդ դարի քաղաքի տիպիկ փողոց: Այդ ժամանակաշրջանը, նեոկլասիցիզմի, նեոբարոկկոյի և արտնուվոյի ազդեցությունների մի խառնուրդ է, նշանավորվել է որպես Հայաստանի ճարտարապետական ոճի տեսանկյունից խոշոր շրջադարձային կետ: Երևանը ավելի քան 2800 տարվա պատմություն ունի, սակայն հնության շատ քիչ մասն է պահպանվել: Ներկայիս շինությունների մեծամասնությունը չափազանց ժամանակակից են կամ վերագրվում են խորհրդային շրջանի տարիներին բնորոշ ճարտարապետությանը: Դեռևս 1840-1920 թվականներին կառուցվել են նոր շենքերի օրինակներ և փողոցները՝ վերակառուցվել են կանոնավոր հատակագծման սկզբունքով: Ինչը պայմանավորված է տնտեսության, ինչպես նաև քաղաքաշինության և ճարտարապետության որոշակի առաջընթացով: Այդ փոփոխությունները արտացոլում են Երևանը, Գյումրին , Կարսը, Վաղարշապատը, Ալեքսանդրապոլը, Գորիսը, Շուշին արևելյան և արևմտյան Հայաստանի այլ քաղաքներ: Այս տեսակի ճարտարապետությունը առանձնանում է հրաբխային ծագում ունեցող սև և ալ կարմիր տուֆերի, իսկ Արցախի տարածքում սպիտակ կրաքարի օգտագործմամբ: Ճակատի գույնը սովորաբար մոխրագույն կամ օխրա ստվերների մեջ, որի շնորհիվ ընդգծվում է ֆրոնտոնը: Զարդանախշ, բայց միարժամանակ զուսպ դռները, պատուհանները ու պիլաստրները այդ ժամանակաշջանի շինությունների գերակշիռ մասն են կազմում: Terracotta studio: Armenia in 19-20 centuries. Terracotta is pleased to present a new collection of ceramics featuring Armenian architecture. These handmade replicas of houses and public buildings, lined up next to each other, will let you reconstitute a typical street of a city of the 19th century. That period, a mixture of Neoclassical, Neo-Baroque and Art Nouveau influences, marked a major turning point in terms of architectural style in Armenia. The city of Yerevan, although having history of more than 2800 years, has kept very few of these jewels, as most of the current constructions are either extremely modern or dating back to the Soviet era. However, we still find some examples of buildings built between 1840 and 1920, which reflect those architectural forms in Yerevan, Gyumri, Kars, Vagharshapat, Alexandrapol, Goris or even Shushi and other places of Eastern and Western Armenia. This type of architecture is distinguished from others by red and black tuff – volcanic stone, and white limestone used in Artsakh region. The color of the facades is usually in shades of gray or ocher, gives relief to the pediments, door frames and pilasters – prevailing in thаt type of buildings.