Ինքնիշխան բլբլոց կամ Ինքնագիր 9֊ի շնորհանդես

PAST EVENTS

12/6/2018

Blue vintage book cover featuring Armenian text and a halftone flower silhouette design.
Blue vintage book cover featuring Armenian text and a halftone flower silhouette design.

Սիրով հրավիրում ենք Ինքնագիր 9֊ի շնորհանդեսին և Ինքնագրի հայտարարած Ապրիլան Հեղափոխությանը վերաբերյալ ստեղծագործությունների մրցույթի արդյունքների ամփոփմանը՝ Ակումբ սրճարան, Թումանյան 40

Ինքնագիր 9֊ում ներառված են 27 հեղինակների գործեր, որոնց մեջ Վիոլետ Գրիգորյանի, Մարկ Նշանեանի, Գրիգոր Պըլտեանի, Րաֆֆի Աճեմեանի նաև, հեղափոխության նվիրված մրցույթին ընտրված մի շարք գործեր ։

Խմբագիրներ՝ Վիոլետ Գրիգորյան, Վահան Իշխանյան
Ձևավումը Նունե Խուդավերդյանի

Հատվածներ Ինքնագիր 9֊ից

Վիոլտ Գրիգորյան
Ախ, իզուր ոտքերդ իրար մի սեղմիր, էլ պոչ չունես,
էլ չես կարող լողալ փրփուրների եզրին, ջրայրերի խորքում,
բազմել գրկաբաց լոտոսի պորտին- օրո՜ր,
օրոր ջրիմուռյան ծածան դրոշներին- օրո՜ր
լուսնից տարուբերիկ ջրին- օրո՜ր, բաբաշ, օրո՜ր․․․
Տե՛ս, լողակներդ ոնց է բզիկ-բզիկ արել գայլաձուկը,
ատամների հետքը, ա՜խ, ոնց է մրմռում աղաջրի հուշից,
արցունքներիդ մուժից,
տե՛ս, ինչպես են թափվել գույն-գույն թեփուկներդ

***
Գրիգոր Պըլտեան
Աչքերդ բացիր: Աշխարհը չէ բռնկեր: Երդիքէն անդին երկինքը բոցատանջ աշխարհագրութիւն մըն է: Թէ ըլլաս, թէ չըլլաս, ոչինչ... այն ատեն գուցէ աշխարհն ալ չըլլայ: Պարզապէս անկէ պատկեր մը հիմա կը պահուի աչքերուդ հորիզոնին, ճերմակ-դեղին զանգուած մը, թել-թել, ծուէն-ծուէն, ոստայնանկուած, մոխրագոյն կազերու մէջ ամպակոյտ:

***
Մարկ Նշանեան
Ցլագլուխը որքան ալ հագուած-շքուած ըլլայ իրենց նման, որքան ալ շքեղ ըլլայ իր քալ-ուած¬քը, փաստաբանները կը տեսնեն — չեն կրնար չտեսնել — որ ձի մըն է եղած-չեղածը, թէկուզ աշխարհահռչակ:

ԻՆքնագիր գրական ակումբ

© 2026 The Club. All rights reserved.

The Club logo.
The Club logo.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.