Միրզոյան Քառյակ

PAST EVENTS

12/28/2017

Abstract musical notes background with glowing orange and red staff lines and sheet music motifs.
Abstract musical notes background with glowing orange and red staff lines and sheet music motifs.

Սիրիայից գաղթած 37-ամյա բազմազավակ Անժելա Աջեմյանը մեկ տարի առաջ այրի դարձավ. Իսլամական ծայրահեղականները գերի վերցրեցին Անժելայի ամուսնուն և սկեսրարին: 4 ամիս շարունակ խոշտանգելուց հետո նրանց դաժանաբար սպանեցին: Բոլոր սարսափելի գործողությունները լուսանկարվել են և տեղադրվել համացանցում: Այս ամենից հետո Անժելան մնաց լրիվ միայնակ...Վերադառնալ Սիրիա, որպեսզի կարողանա գտնել իր տղամարդկանց գերեզմանները և փորձի վաճառել իրենց բնակարանը, Անժելան չի կարող:
Անժելայի երեխաները՝ Հովհաննեսը, Մովսեսն ու Մեղեդին, հաճախում են դպրոց Երևանում: Մովսեսը հաղթում է թեքվանդոյի մրցաշարերում, Մեղեդին սովորում է ջութակ նվագել:
Սիրիացիներին օգնելու համար ստեղծված խումբը, որը ղեկավարում է Նարինե Դավթյանը, այս ընտանիքի կողքին է հոգեպես և ֆինանսապես: Այս պահին խումբը նախաձեռնել է հրատապ դրամահավաք Անժելայի որբացած ընտանիքին աջակցելու և բնակարան գնելու նպատակով:
Դեկտեմբերի 28-ին 19:00 միացեք "The Club"-ում կայանալիք մեր բարեգործական համերգին, որի ողջ հասույթը /բացառությամբ հարկերի և այլ կազմակերպչական ծախսերի, ընդհանուր մոտ 100.000 դր./ ուղղվելու է Անժելային և երեխաներին բնակարան գնելու նպատակին:
Եկեք միասին իրագործենք Ամանորյա հրաշքը և նվիրենք բնակարան Աջեմյանների ընտանիքին:
Մանրամասն հաշվետվությունը կհրապարակվի ՄԵՆՔ ԵՆՔ-ի և «Օգնենք սիրիացի գաղթականներին» խմբի էջերում:
***
Многодетная 37-летняя сирийская армянка-беженка Анжела Аджемян год назад стала вдовой: ее мужа и свекра пытали и убили ИГИЛ, после чего разместили видео их казни в интернете...
Вернуться в Сирию, чтобы найти их могилу и попытаться продать квартиру, она больше не сможет. Ее дети, Ованнес, Мовсес и Мехеди, ходят в Ереване в школу, Мовсес побеждает на чемпионатах по тэквандо, Мехеди учится играть на скрипке. Группа поддержки сирийских армян, организованная Наринэ Давтян, помогает им материально и морально. На данный момент идёт активный сбор средств для покупки квартиры осиротевшей семье Анжелы.
Приходите 28-го декабря в 19:00 на наш благотворительный концерт в "The Club", чтоб поучаствовать в сборе средств! Все средства (после необходимого покрытия налоговых и иных необходимых для проведения концерта затрат квартета, в размере 100.000 amd) пойдут на покупку жилья Анжелы.
Сделаем посильный новогодний подарок семье Аджемян!
Полная отчётность будет выложена на соответствующих страницах в фейсбуке.