Ռուբիկ Հախվերդյանի բարեգործական համերգը

PAST EVENTS

12/16/2018

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂԻՆ

Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն հիանալի համերգ վայելելու Ռուբեն Հախվերդյան տրիոյի կատարմամբ, այլև Ձեր ներդրումով (մուտքը` 5000 դրամ) կաջակցեք շատ կարևոր մի գործի. Ձեր օգնությամբ Խաչիկ գյուղում մշակույթի սենյակ (ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ) կբացվի:
Այս միջոցառմանն իրենց մասնակցությունն ու զորակցությունն է բերում նաև հայ երևելիների մի խումբ` Հասմիկ Պապյանը, Տիգրան Համասյանը, Մարիամ Պետրոսյանը, Նարինե Աբգարյանը, այլք` ընդգծելու Խաչիկ գյուղում ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ բացելու կարևորությունը:
Խաչիկը սահմանապահ գյուղ է, 37 կմ սահման ունի Նախիջևանի հետ: Մարզկենտրոնից հեռու է 40 կմ, հարևան հայկական գյուղից` 21 կմ, ադրբեջանական գյուղից` ընդամենը 5 կմ: Գյուղի 104 աշակերտները մշակութային կրթության իրավունք և կարիք ունեն:
ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՑԱՆՑ ծրագրի մասին` https://haysanta.am/hy/հավեսին-սենյակներ-բրենդ/

Ձեզ սպասում են հաճելի անակնկալներ. աճուրդի մասնակցելով` կկարողանաք ձեռք բերել շապիկներ, գինիներ, Մարիամ Պետրոսյանի և Նարինե Աբգարյանի գրքերը, որոնց վրա անվանի արվեստագետները համերգի ընդմիջման ընթացքում իրենց ստորագրությունը կդնեն: Դուք առիթ կունենաք ծանոթանալու խաչիկցիների հետ, կվայելեք The Club-ի հյուրասիրությունը:
Սպասվում են նաև հայտնիների իմպրովիզ-ելույթներ:

© 2026 The Club. All rights reserved.

The Club logo.
The Club logo.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White farm-to-table logo featuring circular text, a leaf icon, and a fork graphic.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White TripAdvisor Travelers' Choice Best of the Best 2024 award logo with laurel wreath.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.
White recycle symbol logo with zero waste text for environmental sustainability branding.