Script Breakdown and Scheduling Workshop

PAST EVENTS

9/29/2019

Script breakdown and scheduling workshop poster for independent films by GAIFF Pro.
Script breakdown and scheduling workshop poster for independent films by GAIFF Pro.

Հայերեն տեքստը ' ներքևում։

GAIFF Pro announces call for applications to participate in Script Breakdown and Scheduling workshop conducted by Berj Beramian and will take place on September 29, 2019 in The Club (Tumanyan 40). Designed for directors, producers working on short and feature (fiction) films the workshop will be dedicated to script breakdown and scheduling for narrative films. Participants need to select three to five pages from their own screenplay to do their own breakdown and scheduling after the presentation.

Places are limited, so early registration is highly encouraged.
Deadline for submissions is September 21, 2019

Berj Beramian has a track record of producing narrative shorts and feature films, documentaries, music videos, and social media video content. His first feature film AFTER FREEDOM received critical acclaim in film festivals and by film critics and was picked-up for distribution. He also worked in various capacities in the Hollywood film industry and later transitioned into digital film production with his own production company. In 2012 Berj had the opportunity to produce a documentary about the Tumo Center for Creative Technologies in Yerevan, Armenia, which premiered on PBS SoCal in 2014. Most recently, he developed two feature film screenplays of which one will be made in Armenia. As an independent producer, Berj has first hand experience with low-budget filmmaking and understands the importance of pre-production for filming short and feature length films.

Սցենարական ժամանակացույցի և ծախսերի հաշվարկի աշխատարան
կարճամետրաժ և լիամետրաժ խաղարկային ֆիլմերի համար

GAIFF Pro կինոյի զարգացման հարթակը հայտարարում է «Սցենարական ժամանակացույցի և ծախսերի հաշվարկի» աշխատարանին մասնակցության հայտերի ընդունում: Աշխատարանը կանցկացվի սեպտեմբերի 29-ին, Ակումբում՝ (Թումանյան 40) և կվարի Բերճ Բերամյանը: Աշխատարանին կարող են մասնակցել պրոդյուսերները, ռեժիսորները, ովքեր աշխատում են կարճամետրաժ և լիամետրաժ խաղարկային ֆիլմերի սցենարների վրա և նվիրված կլինի ծախսերի հաշվարկմանն ու ժամանակացույց կազմելուն։ Մասնակիցները կընտրեն իրենց սցենարից 3-5 էջ և կաշխատեն նյութի վրա՝ կազմելով ընտրված հատվածի ծախսերն ու նկարահանման ժամանակացույցը։

Տեղերը սահմանափակ են, ուստի վաղ գրանցումը խրախուսվում է։
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է։

Բերճ Բերամյանը բազմաթիվ խաղարկային կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի, վավերագրական ֆիլմերի, երաժշտական, սոցիալական տեսահոլովակների պրոդյուսեր է։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Անկախությունից հետո»-ն մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր փառատոնների և արժանացել քննադատների բարձր գնահատականին՝ ցուցադրվելով նաև մեծ էկրանին։ Աշխատել է Հոլիվուդյան կինոստուդիաների տարբեր բաժիններում, ապա հիմնադրել է իր սեփական կինոընկերությունը՝ տեղափոխվելով թվային հարթակ։ 2012 թ. Բերճը եղել է Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերը, որը ցուցադրվել է PBS SoCal հեռուստաալիքով 2014 թ.։ Այժմ նա աշխատում է երկու լիամետրաժ սցենարների վրա, որոնցից մեկը նկարահանվելու է Հայաստանում։ Որպես անկախ ֆիլմերի պրոդյուսեր Բերճը շատ մեծ փորձառություն ունի փոքր-բյուջետային ֆիլմերի արտադրության մեջ, և կարևորում է նախաարտադրական փուլի դերը նման նախագծերում։